Ապակու արտադրության հումքն ԱԱՀ-ից ազատելու օրինագիծն արժանացել է կառավարության հավանությանը
Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկվում է «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։
Նախագծի հեղինակներն են «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Միքայել Մելքումյանը, Նաիրա Զոհրաբյանը, Վարդևան Գրիգորյանը։
«Առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ չեն եղել առաջարկություններ, խնդրում ենք պատեհ պահին նախագիծը դնել քվերակության և տալ դրական եզրակացություն»,- ասաց հիմնական զեկուցող Վարդևան Գրիգորյանը։
Հարակից զեկուցեղ Սերգեյ Բագրատյանի կարծիքով էլ, լրացումն իրենց կողմից արվել է ճիշտ ու նպատակային։
«Կառավարության հետ քննարկվել է այս նախագիծը, որևէ տարաձայնություն չի եղել, կառավարությունն այս օրինագծի վերաբերյալ որևէ առարկություն չունի, և առաջարկում ենք կողմ քվերակել օրինագծի օգտին»,- նշեց հարակից զեկուցող ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանը։
Նշենք, որ նախագծով առաջարկվում է ապակու արտադրության հումքատեսակներն ազատել ԱԱՀ-ից։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան