Թերսնուցումը գլոբալ խնդիր է. Շենգեն Ֆան
Հայաստանն աշխարհում եզակի երկրների թվում է, որտեղ հստակորեն դրված են կայուն զարգացման բոլոր նպատակները՝ իրենց չափվող ցուցանիշներով: Հունվարի 15-ին «Հայաստանի պարենային ապահովության և սնուցման ազգային ռազմավարական ուսումնասիրության» ներկայացմանը այս մասին նշեց ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը:
«Ստորագրելով Կայուն զարգացման նպատակները՝ Հայաստանն արձանագրել է իր հանձնառությունը՝ այս նպատակների իրականացմանը՝ աղքատության բոլոր ձևերի վերացմանը, անհավասարության դեմ պայքարին ու կլիմայի փոփոխությունների առնչվող խնդիրների լուծմանը: Մեր խնդիրն է՝ դրանք զարգացնելով՝ տարեցտարի դրանց գնահատումը դարձնել ոչ միայն կառավարական մարմինների, այլև բնակչության և միջազգային հանրության ուշադրության առարկան»,- ասաց նա:
Գաբրիելյանի խոսքով՝ Կառավարության օրակարգում է կայուն զարգացման նպատակների, այսպես ասած, ազգայնացման, սեփական տնտեսության, սեփական հասարակության հնարավորությունների համադրման և այդ համատեստում նպատակադրման խնդիրը, որ փոխկապակցել են Հայաստանի զարգացման 2030 ռազմավարությանը:
Պարենային քաղաքականության միջազգային հետազոտական ինստիտուտի գլխավոր տնօրեն Շենգեն Ֆանը նշեց, որ ինքը ևս ընդգրկված է եղել այդ աշխատանքներում, ինչպես նաև ուսումնասիրում է տարբեր երկրներում պարենային անվտանգության հարցերը:
«Անկախ այն փաստից՝ երկիրը մեծ է, թե փոքր, պարենի և սննդի անվտանգության և ապահովության հարցերը շատ կարևոր են, և մենք հանձնառություն ենք հայտնել՝ աշխատելու այդ ուղղությամբ: Այս տարածաշրջանային թերսնուցումը գոհություն ունի որպես մարտահրավեր ու մենք պետք է փորձենք հասկանալ այդ երևույթի պատճառներն և դրանք վերացնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկենք»,- ասաց նա:
Ֆանը նշեց, որ տարածաշրջանում նշանակալի առաջխաղացում է արձանագրվել. թերսնուցման տոկոսը 5-ից ցածր է, և դա զգալի առաջընթաց է: Նրա խոսքով՝ Հայաստանը կարող է լավ օրինակ ծառայել մյւուս երկրների, մասնավորապես՝ հարևանների, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի երկրների համար:
«Ամեն դեպքում, թերսնուցումը գլոբալ խնդիր է: Այս խնդրի ուսումնասիրության ժամանակ կարևոր է անընդհատ ուշադրության կենտրոնում պահելը ինչպես թերսնուցման, այնպես էլ գերսնուցման և ճարպակալման հարցերը: Կարևոր է թաքնված քաղցի խնդիրները հաշվի առնել, որոնք կապված են միկրոսննդարար նյութերի թերսնուցման հետ»,- ասաց նա:
Ֆանն անդրադարձավ նաև գերսնուցման խնդրին, այն է՝ սխալ սննդի օգտագործմանն ու ճարպակալման խնդիրներին: Նրա խոսքով՝ Հայաստանում թեպետ այս խնդիրը մեծ չէ, բայց պետք է դրան ուշադրության դարձնել, քանի որ վատ սննդակարգը բերում է սրտամկանի կաթվածի, բարձր ճնշման խնդիրների:
Հայաստանի պարենային ապահովության և սնուցման ազգային ռազմավարական ուսումնասիրության տվյալներով՝ 2015 թ. Հայաստանի բնակչության 6 տոկոսը թերսնված է եղել: Պարենային անապահովության մեջ գտնվող տնային տնտեսությունների մասնաբաժինը 2008-ի համաշխարհային ֆինանսական ճգնաժամից հետո գրեթե կրկնապատկվել է՝ 2015-ին հասնելով 16 տոկոսի:
Հարակից հրապարակումներ`
- Վերջին 5 տարիների ընթացքում ավելացել է գյուղոլորտում արտադրությունը. Արմեն Հարությունյան
- Կարևորագույն խնդիր է թաքնված սովի առկայությունը. Վաչե Գաբրիելյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան