Շախմատ. Կանանց առաջնությունում երկիշխանություն է
Շախմատի Հայաստանի կանանց առաջնության երրորդ տուրում Մարիա Կուրսովան և Աննա Սարգսյանը հերթական հաղթանակներն են տարել: ՀԱՕԿ-ից հայտնում են, որ վաստակելով 3-ական միավոր՝ նրանք գլխավորում են մրցաշարային աղյուսակը:
Երրորդ տուրի արդյունքները.
Մարիա Կուրսովա-Աննա Խաչատրյան՝ 1:0,
Նարե Առաքելյան-Մարիա Գևորգյան՝ 0:1,
Մարիամ Մկրտչյան-Սոնա Ասատրյան՝ 1:0,
Սիրանուշ Ղուկասյան-Լիլիթ Գալոյան՝ 0:1,
Սուսաննա Գաբոյան-Աննա Սարգսյան՝ 0:1:
Մրցաշարային աղյուսակ.
Սարգսյան, Կուրսովա՝ 3-ական միավոր,
Գալոյան՝ 2.5,
Գևորգյան՝ 2,
Առաքելյան՝ 1.5,
Ղուկասյան, Մկրտչյան՝ 1-ական,
Գաբոյան, Խաչատրյան՝ 0.5-ական,
Ասատրյան՝ 0:
Այսօր չորրորդ տուրում կհանդիպեն Խաչատրյան-Սարգսյան, Գալոյան-Գաբոյան, Ասատրյան-Ղուկասյան, Գևորգյան-Մկրտչյան, Կուրսովա-Առաքելյան զույգերը:
Հարակից հրապարակումներ`
- Մեկնարկել են շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունները
- Շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունները կմեկնարկեն 2018-ի հունվարի 11-ին