ՄԻՊ ներկայացուցիչներն այսօր տեսակցելու են Բիլյանին, Բարսեղյանին, Խանդոյանին
Այսօր՝ հունվարի 15-ին, Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց» և «Նուբարաշեն» ՔԿՀ-ներ: Այցերի նպատակն է տեսակցել Արմեն Բիլյանին, Սմբատ Բարսեղյանին, Արայիկ Խանդոյանին, ստուգել նրանց պահման պայմաններն ու առողջական վիճակը: Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից:
Հիշեցնենք, որ հունվարի 13-ին, վաղ առավոտից Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները «Դատապարտյալների հիվանդանոց» և «Նուբարաշեն» ՔԿՀ-ներ-ում առանձազրույցներ են ունեցել Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի և Արայիկ Խանդոյանի հետ: Այցերի ընթացքում ստուգվել են նաև նրանց առողջական վիճակի ապահովման հարցն ու բժշկական փաստաթղթերը:
Արմեն Բիլյանը «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ տեղափոխվելուց հետո ենթարկվել է բժշկական զննության, ստացել է հացադուլից դուրս գալուց հետո սննդակարգի վերաբերյալ համապատասխան խորհրդատվություն: Ներկայում գտնվում է թերապևտիկ բաժանմունքում և նրա նկատմամբ իրականացվում է վերականգնողական բուժում: Երեկ կատարվել է ներերակային ներարկում, որը նախատեսվում է կատարել նաև այսօր: Ըստ բժշկի պարզաբանման՝ արյան զարկերակային ճնշումը ֆիզիոլոգիական վիճակին համապատասխան նորմայի սահմաններում է:
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում առանձնազրույցի ընթացքում Սմբատ Բարսեղյանը տեղեկացրել է, որ ինքնազգացողությունը բավարար է, ունենում է մարմնի ընդհանուր թուլություն: Առողջական խնդիրների կապակցությամբ Սմբատ Բարսեղյանը բողոք կամ հարց չի ներկայացրել: Պաշտպանի ներկայացուցիչների այցից անմիջապես հետո նրան տեսակցել է բժիշկ: Պարզաբանվել է, որ արյան զարկերակային ճնշումը ֆիզիոլոգիական վիճակին համապատասխան նորմայի սահմաններում է:
Առանձնազրույցի ընթացքում Արայիկ Խանդոյանը հայտնել է, որ ունի երիկամների ցավ և գլխացավ: Մի շարք բժշկական հետազոտություններ կատարելու նպատակով Արայիկ Խանդոյանը ուրբաթ օրը տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց: Ա.Խանդոյանը ներկայացրել է նաև մի շարք այլ հարցեր:
Հարակից հրապարակումներ`
- ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Ա.Բիլյանին և Ս. Բարսեղյանին
- Ա. Բիլյանը դադարեցրել է հացադուլը. ՔԿՀ
- ՔԿՎ. Բիլյանի` հացադուլ հայտարարելու և իրեն «Արմավիր» ՔԿՀ տեղափոխելու պահանջը հիմնազուրկ է
- Արայիկ Խանդոյանի, Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի առողջական վիճակը պահանջում է մշտական հսկողություն․ ՄԻՊ
- Արայիկ Խանդոյանը հեռացվեց դատական նիստերի դահլիճից
- Որտե՞ղ է իմ պաշտպանյալ Արայիկ Խանդոյանը. Փաստաբան