ՄԻՊ ներկայացուցիչները ստուգել են Բիլյանի, Բարսեղյանի, Խանդոյանի առողջական վիճակի ապահովման հարցն ու բժշկական փաստաթղթերը
Այսօր՝ հունվարի 15-ին, վաղ առավոտից Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները «Դատապարտյալների հիվանդանոց», «Նուբարաշեն» ՔԿՀ-ներում առանձազրույցներ են ունեցել Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի, իսկ «Էրեբունի» բժշկական կենտրոնում՝ Արայիկ Խանդոյանի հետ: Ինչպես հայտնում են ՄԻՊ աշխատակազմից, այցերի ընթացքում ստուգվել են նրանց առողջական վիճակի ապահովման հարցն ու բժշկական փաստաթղթերը:
Ամենօրյա ռեժիմով Պաշտպանի աշխատակազմի կողմից իրավասության սահմաններում շարունակվում են քայլեր ձեռնարկվել Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի, Արայիկ Խանդոյանի բարձրացրած բոլոր հարցերի առնչությամբ:
Արմեն Բիլյանը «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում շարունակում է ստանալ վերականգնողական բուժում: Նա ենթարկվել է մի շարք հետազոտությունների:
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում առանձնազրույցի ընթացքում Սմբատ Բարսեղյանը տեղեկացրել է, որ ինքնազգացողությունը բավարար է: Պաշտպանի ներկայացուցիչների հետ քննարկվել են նաև նրա առողջական վիճակի հետ կապված այլ հարցեր: Հաշվի առնելով Սմբատ Բարսեղյանի հացադուլի տևողությունը՝ Մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում նրա հետագա բժշկական հսկողությունն իրականացնել ստացիոնար պայմաններում՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում:
2018թ. հունվարի 9-ին Արայիկ Խանդոյանի հետ առանձնազրույցից հետո Պաշտպանի կողմից բարձրացված հարցի հիման վրա նա «Էրեբունի» բժշկական կենտրոնում ենթարկվել է հետազոտության: Դրանից հետո, այսօր նա նույն բժշկական կենտրոնում պետական պատվերի շրջանակներում ենթարկվել է անհրաժեշտ վիրահատական միջամտության:
Պաշտպանի ներկայացուցիչների այցի պահին Արայիկ Խանդոյանը գտնվել է բժիշկների հսկողության ներքո: Նրա հետ տեղի է ունեցել առանձնազրույց:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան