
Չինաստանի և Ֆրանսիայի նախագահների հանդիպման ժամանակ Ազնավուրի երգն է հնչել
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ կնոջ հետ նախորդ շաբաթ Չինաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում հատուկ ընդունելության է արժանացել նախագահ Սի Ծինփինի կողմից: Ինչպես հաղորդում է Armenews.com-ը, Ֆրանսիայի նախագահին ու Առաջին տիկնոջը հատկապես տպավորել է մի դրվագ:
Չինաստանի նախագահն իր հյուրերին հուզել է երաժշտական անակնալ մատուցելով: Պաշտոնական ընթրիքի ժամանակ ընդհատվել է հնչող երաժշտությունը, և Չինաստանի սիմֆոնիկ նվագախումբը կատարել է Ժորժ Կարվարենցի ու Շարլ Ազնավուրի «Պահպանիր գիշերը» երգը:
Սա բացառիկ մի միջոց էր՝ Ֆրանսիային ողջունելու և լեգենդար ռոքեր Ջոնի Հոլիդեյին հարգանքի տուրքը մատուցելու: