Սիրիական բանակը Հալեպի հարևանությամբ 44 գյուղ է ազատագրել
Սիրիական կառավարական ուժերն ահաբեկիչներից ազատել են Հալեպի հարավարևելյան մասում գտնվող գյուղերի ու բնակավայրերի մեծ մասը: Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը:
«Սիրիական բանակն ու միության ուժերը շատ մոտ են Հալեպի հարավ-արևելքը գրոհայիններից ամբողջությամբ ազատագրելուն»,-գրել է աղբյուրը, ավելացնելով, որ վերջին մի քանի օրերի ռազմական գործողությունների արդյունքում 44 գյուղ հաջողության են հասել: Ազատագրված բնակավայրերում ինժիներական խմբերը ականազերծում են տներն ու փողոցները:
Սիրիական բանակի` այս ուղղությամբ հաջողությունները սկսեցին հունվարի 10-ից հետո, երբ նրանց հաջողվեց վերցնել Աբու-Դուհուր ավիաբազան: Այն գրոհայինների ձեռքն էր անցել 2015-ին:
Հարակից հրապարակումներ`
- Ամրագրվում է սիրիական հակամարտության որակապես նոր փուլի անցման մեկնարկը. արաբագետ
- Սիրիական բանակը սկսել է ԻՊ-ի վերջին պաշտպանության գրոհը
- Սիրիական բանակն ամբողջովին ազատագրել է Դեր Զորը
- ՄԱԿ. Սիրիական բանակը վերաբացել է Դեյր-էլ-Զորի ճանապարհները
- Սիրիական բանակն ամբողջությամբ ազատագրել է Հալեպ նահանգը
- Սիրիական բանակը գրավել է Հոմս նահանգում ԻՊ-ի վերջին խոշոր հենակետը
- Թուրքական զինված ուժերը կտեղակայվեն սիրիական Իդլիբ քաղաքում