
Էլթոն Ջոնը Վրաստանում համերգով հանդես կգա հունիսին
Բրիտանացի աստղ Էլթոն Ջոնը Վրաստանում համերգով հանդես կգա հունիսի 30-ին և հուլիսի 1-ին: «Գրուզիա օնլյան»-ի փոխանցմամբ, երգչի հետ համաձայնությունն արդեն ձեռք է բերվել:
Կազմակերպիչ ընկերությունը հայտարարել է, որ համերգն այդ ընթացքում լինելու է միակը ողջ Եվրոպայում:
Հիշեցնենք, որ Էլթոն Ջոնի համերգը Վրաստանում նախատեսված էր անցած տարվա սեպտեմբերի 16-17-ը, սակայն այն հետաձգվեց խմբի անդամներից մեկի առողջական վիճակի պատճառով: Սեպտեմբերին նախատեսված համերգի համար տոմս գնած քաղաքացիները կարող են ներկա գտնվել ամռանը կայանալիք համերգին:
Black Sea Arena-ում կայանալիք համերգի տոմսերը վաճառվել էին 54 րոպեում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին