Ուկրաինան 17 երկրներում, այդ թվում Հայաստանում դեսպան չունի
Այս տարվա հունվարի դրությամբ Ուկրաինան 17 երկրներում դեսպաններ չունի: Այդ երկրի ԱԳ նախարարությունը մանրամասնել է, որ 2009-ից Ուկրաինան դեսպան չունի Եթովպիայում, 2013-ից՝ Ղազախստանում: 2014-ից դեսպաններ չեն նշանակվել Շցեյցարիայում, Դանիայում, Չեռնոգորիայում, Կուբայում և Ալժիրում:
«Ռիա Նովոստի»-ն գրում է, որ 2015-ից մինչ այսօր թափուր են մնացել Հայաստանում, Ռուսաստանում, Իռլանդիայում Ուկրաինայի դեսպանների պաշտոնները:
Հիշեցնենք, որ Հայաստանում Ուկրաինայի վերջին դեսպանը եղել է Իվան Կուխտան: Նա իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում ավարտել է 2015-ի ամռանը:
2017-ի ընթացքում պաշտոններից ազատվել են Հունաստանում, Լատվիայում, Պերուում, Խորվաթիայում, Ղրղզստանում, Էստոնիայում, Հարավաֆրիկյան պետությունում Ուկրիանայի դեսպանները:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան