ԵՄ-ում Բուլղարիայի նախագահությունը ստանձնելուն նվիրված համերգին հնչել է Արամ Խաչատրյանի երաժշտությունը
ԵՄ Խորհրդում Բուլղարիայի կողմից նախագահությունը ստանձնելուն նվիրված միջոցառումների շրջանակներում Բուլղարիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Եկատերինա Զախարիևայի բարձր հովանու ներքո հունվարի Սոֆիայում կայացել է “Europe to Music” դասական երաժշտության համերգ:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, համերգի ընթացքում Բուլղարիայի սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ հնչել են Ավստրիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իսպանիան, Ռուսաստանը և եվրոպական մի շարք այլ երկրներ ներկայացնող դասականների ստեղծագործություններ, որոնց թվում էր նաև Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետի «Սուսերով պարը»:
Անզուգական երաժշտության ներքո դահլիճի էկրանին ցուցադրվել են Հայաստանի պատմամշակութային ժառանգության կոթողների և հայոց բնաշխարհի գեղատեսիլ վայրերի պատկերները:
«Երաժշտությունը միավորող ուժ է» խորագրով համերգի կազմակերպիչներն առանձնահատուկ նշանակություն են տալիս Եվրոպայի մշակութային ժառանգության պահպանմանն ու հաջորդ սերունդներին դրա փոխանցմանը, ինչպես նաև այդ գործում եվրոպական աշխարհամասում բնակվող ժողովուրդների կարևոր առաքելությանը:
Հատկանշական է, որ Հայաստանը տարածաշրջանի միակ երկիրն էր, որը ներկայացնող ու համաշխարհային համբավ ունեցող կոմպոզիտորի ստեղծագործությունն ընդգրկված էր միջոցառման ծրագրում:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում