Ford-ը նախատեսում է 11 մլրդ դոլար ներդնել էլեկտրամոբիլների արտադրության ոլորտում
Ամերիկյան Ford ավտոարտադրող ընկերությունը նախատեսում է մինչև 2022 թվականը էլեկտրամոբիլների արտադրության ոլորտում ներդրումներն ավելացել 11 մլրդ դոլարով: Այս մասին հայտնել է ընկերության վարչության նախագահ Բիլ Ֆորդը, գրում է vedomosti.ru-ն:
Արդյունքում, ներդրումները կկրկնապատկվեն, քանի որ նախկինում ընկերությունը հայտարարել էր, որ պլանավորում է 4.5 միլիարդ դոլար ներդնել էլեկտրաֆիկացված տրանսպորտային միջոցների զարգացման մեջ:
Աղբյուրի համաձայն՝ Ford-ը մտադիր է 2022թ. դրությամբ թողարկել 40 հիբրիդային և ամբողջովին էլեկտրական մոդելներ: