Վրաստանում հարձակման ենթարկված հայ գործարարն իրեն լավ է զգում
Վրաստանի Օզուրգեթի քաղաքում ավազակային հարձակման հետևանքով տուժած ՀՀ քաղաքացի Արթուր Սուքիասյանի առողջական վիճակում կա դրական տեղաշարժ։ Այս մասին հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը:
«Տուժածն իրեն լավ է զգում և գտնվում է բժիշկների մշտական վերահսկողության տակ»,-ասված է դեսպանության երեկ երեկոյան տարածած տեղեկատվության մեջ։
Հիշեցնենք, որ հունվարի 13–ին Վրաստանում դիմակավորված երկու տղամարդ հարձակվել են 31-ամյա գործարարի վրա, նրա գլխին բութ գործիքով հարվածներ են հասցրել, գողացել նրա մոտ եղած 12 հազար դոլարի չափ գումարը: Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ, նա Գուրիայի շրջանում նա մի քանի խանութ ունի:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա