Մենք պարտավոր չենք մասնակցել «Ելք»-ի ցույցերին. Գևորգ Պետրոսյան
Որևէ մեկը՝ այդ թվում՝ «Ծառուկյան» դաշինքի համակիրները, զրկված չեն «Ելք»-ի՝ թանկացումների դեմ հավաքներին ակտիվ մասնակցություն ունենալու իրավունքից: Դա մարդկանց սահմանադրական իրավունքն է: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
«Ինչ վերաբերում է մեր խմբակցության՝ Հարկային օրենսգրքում փոփոխություններ անելու պահանջին միանալուն, ապա «Ծառուկյան» խմբակցությունը ժամանակին հրապարակային կերպով դեմ է արտահայտվել Հարկային օրենսգրքի փոփոխություններին: Մենք օրենքով վերապահված մեր լիազորություններից որևէ մեկում չենք թերացել՝ կանխելու այս թանկացումները: Բայց հայտնի է, որ քաղաքական մեծամասնությունն անցկացրեց իր որոշումը»,- ասաց նա:
Պատգամավորի խոսքով, բնական է, որ թանկացումների ուղղությամբ իրենք հանդես կգան նախաձեռնություններով:
«Հիմա մենք մեզնից կախված ամեն հնարավորն անում ենք և ընդամենը գնալ, պատգամավորներով մասնակցել «Ելք»-ի փողոցային երթին, սա չի միակ տարբերակը: «Ծառուկյան» դաշինքը միշտ էլ կանգնած է եղել ժողովրդի կողքին, բայց ընդամենը նրա համար,որ ընդդիմադիր մեկ այլ խմբկցություն հայտարարել է երթեր, ցույցեր անելու մասին, դա բավարար չէ , որ մենք պարտավոր համարենք մասնակցել դրանց»,- նշեց Գևորգ Պետրոսյանը:
Հարակից հրապարակումներ`
- Հույս ունենք, որ թանկացումների դեմ երթը լուրջ քաղաքական հետևանքներ կունենա/ Փաշինյան
- Կարծում եմ՝ թանկացումների դեմ բողոքի ցույցերը շարունակական բնույթ կկրեն․ Գևորգ Գորգիսյան
- «Ելք»-ը որևէ ուժի անձնապես չի հրավիրել մասնակցելու թանկացումների դեմ երթին. Անի Սամսոնյան
- «Ելք»-ը բողոքի ակցիա կիրականացնի ընդդեմ թանկացումների. ՀԺ