Փոփոխությունների հիմնական նպատակը կեղտաջրերի հեռացման ուղղությամբ համակարգային լուծուներն առաջարկելն է. Մինասյան
Ազգային ժողովում քննարկվում է ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթեն առաջին ընեթերցմամբ ընդունելու հարցը։
«Հիմնական նպատակն է, որ առ այսօր, չնայած որոշ ներդրումների ու աշխատանքների, կոյուղաջրերի համակարգերի վերականգմնան ուղղությամբ հիմնական շեշտադրումը եղել է ավելի շատ ջրամատակարաման վրա, իսկ ջրահեռացումը, մաքրումը և շրջակա միջավայր բացթողման ենթահամակարգերն այսպես ասած հետին պլան են մղվել»,- նշեց հիմնական զեկուցող ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը։
Նրա խոսքով՝ փոփոխությունների հիմնական նպատակը կեղտաջրերի հեռացման և մաքրման ուղղությամբ համակարգային լուծուներն առաջարկելն է։
«Հստակեցվում է լիցենզավորման կարգը։ կարգավորող մարմինը հստակ լիցենզավորում կիրականացնի այն դեպքերում, երբ չկան մրցակիցներ, ի տարբերություն այսօր գործողին, երբ բոլորին են լիցենզավորում»,- ասաց նախարարը։
Առաջարկվող փոփոխություններին նա առանձնացրեց նաև համայնքներում և բնակավայերում կեղտաջրերին ներկայացվող պահանջները. բոլոր համայնքները, կառավարում իրականացնող կազմակերպությունները պետք է ապահովեն կեղտաջրերի հեռացման և մաքրման հասանելի ծառայություններ:
«Այս պահին որևէ բեռ համայնքների և քաղաքացիների վրա չի դրվում»,- հավելեց հիմնական զեկուցողը։
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան բոստանջայնն ասաց, որքան էլ որ ասում ենք՝ ֆինանսական ծանրաբեռնվածություն չի դրվում, այնուամենայնիվ պետք է ֆինանասավորող լինի. «Դուք մտածում եք հիմա մասնավորի վերաբերյալ, մասնավորն էլ ըստ էության կարող է կանի, չի կարող՝ չի անի։ Հնարավոր չի այս պահին օրենքում ամրագրել մոտեցում, համաձայն որի, մասնավորներն իսկապես շահագրգռված լինեն և իրենց ներդրումները ստանալու, և մաքուր ջրից օգտվելու համար»։
Նախարարը պատասխանեց. «Մեր նպատակաը հետևյալն է՝ ամեն ինչ անել, որ մասնավոր սեկտորը և հանրությունը ներգրավվի այս ծրագրի մեջ կամավորության սկզբունքով՝ տեսնելով տնտեսական շահը, խթանը»։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան