Դահուկավազք. Միքայել Միքայելյանն ու Կատյա Գալստյանը շանս չեն տվել մրցակիցներին
Հունվարի 12-14-ն Աշոցքում կայացել է դահուկավազքի Հայաստանի բաց առաջնությունը: Տղամարդիկ մրցել են 10 կմ ազատ ոճ, 10 կմ դասական ոճ և սպրինտ մրցաձևերում, իսկ կանայք՝ 5 կմ ազատ ոճում, 5 կմ դասական ոճում և սպրինտում:
ՀԱՕԿ լրատվականը հայտնում է, որ տղամարդկանց պայքարում հավասարը չի ունեցել Միքայել Միքայելյանը: Նա առաջին հորիզոնականը զբաղեցրել է բոլոր մրցաձևերում: Կանանց պայքարում առաջատարը Կատյա Գալստյանն է եղել: Նա նույնպես երեք ոսկե մեդալ է նվաճել:
Սա 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերից առաջ վերջին վարկանիշային մրցաշարն էր հայ դահուկավազորդների համար: Միքայել Միքայելյանը բարելավել է իր արդյունքը: Նա Փհենչհան-2018-ում Հայաստանի ամենահավանական թեկնածուն է:
Աղբյուրը հայտնում է, որ առաջատար դահուկավազորդ Սերգեյ Միքայելյանը դեռ չի ապաքինվել ծնկի վնասվածքից և ստիպված էր բաց թողնել նաև Հայաստանի առաջնությունը: Վնասվածքի պատճառով վերջին շրջանում վարկանիշային մրցաշարեր բաց թողնելու արդյունքում Սերգեյը զիջել է դիրքը դասակարգման աղյուսակում:
Հարակից հրապարակումներ`
- Օզբիլիսը մարզման ժամանակ վնասվածք է ստացել
- Արթուր Միքայելյան. Հայ դահուկավազորդները ապահովել են երկրորդ օլիմպիական վարկանիշը
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան