Թուրքիայում մանկական պոռնոգրաֆիկ նյութեր տարածելու մեղադրանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել
Թուրքիայում մանկական պոռնոգրաֆիկ նյութեր ներբեռնելու և դրանք համացանցում տարածելու համար ձերբակալվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացի Մ.Մ.-ն:
«Էրմենիհաբեր»-ը գրում է, որ ըստ թուրքական «Hurriyet» թերթի կայքի՝ ՀՀ քաղաքացու համացանցային տվյալները Թուրքիայի իրավապահ մարմիններին է տրամադրել ԱՄՆ-ի «Կորած և շահագործման ենթարկված երեխաների որոնման ազգային կենտրոնը» (NCMEC), որի աշխատակիցներն ավելի վաղ հայտնաբերել են Մ.Մ.-ի İP հասցեն ու հետևել նրա գործողություններին:
Նշվում է, որ ոստիկանությունը հայտնաբերել է կասկածյալի բնակության հասցեն և ձերբակալել նրան, սակայն կասկածյալի համակարգչի հիշողության քարտի կոդավորված լինելու պատճառով չի կարողացել ապահովել անհրաժեշտ ապացույցներ՝ ազատ արձակելով վերջինին: Շատ չանցած, սակայն, կասկածյալը կրկին ձերբակալվել է, քանի որ ոստիկանության մասնագետներին հաջողվել է կոտրել նրա համակարգչի կոդերը և հայտնաբերել մանկանական պոռնոգրաֆիկ տեսանյութեր:
ՀՀ քաղաքացի 24-ամյա Մ.Մ.-ն «արգելված կայքերից մանկական պոռնոգրաֆիկ նյութեր ներբեռնելու, պահեստավորելու և դրանք տարածելու» մեղադրանքով կալանավորվել է:
Նշվում է, որ Մ.Մ.-ն Ստամբուլի համալսարանի բժշկական ֆակուլտետի 6-րդ կուրսի ուսանող է:
Հարակից հրապարակումներ`
- Milliyet. Թուրքիայում ՀՀ քաղաքացի է բերման ենթարկվել
- Թուրքիայում Հայաստանի քաղաքացի է սպանվել. Ermenihaber
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին