Պերմի դպրոցում տուժածների թիվը հասել է 15-ի
Դանակով զինված դիմակավորված անհայտ երկու անձինք հարձակում են գործել Պերմի թիվ 127 դպրոցի վրա: Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, այս պահին տուժածների թիվը հասել է 15-ի: Նրանցից 12-ը տեղափոխվել են հիվանդանոց, ուսուցչուհու և երկու աշակերտների վիճակը գնահատվում է ծանր:
«Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, չարագործները ձերբակալված են: Նրանցից մեկը նախկինում հաշվառված է եղել հոգենյարդաբանական դիսպանսերում:
Դեպքից հետո դպրոցում ստեղծվել ու գործում է օպերատիվ շտաբ: Ձեռնարկվում են քայլեր դպրոցի մյուս աշակերտներին հոգեբանական աջակցություն ցուցաբերելու համար: