Վերջին 5 տարիների ընթացքում ավելացել է գյուղոլորտում արտադրությունը. Արմեն Հարությունյան
Կայուն գյուղատնտեսության զարգացման շրջանակներում ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն այս տարի քայլեր է ձեռնարկելու՝ նվազեցնելու ռիսկերը գյուղատնտեսության ապահովագրության ներդրման միջոցով: Այս մասին հունվարի 15-ին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությունյանը:
«Ինչ վերաբերում է կայուն գյուղատնտեսության զարգացմանը և բնական ռեսուրսների՝ ավելի արդյունավետ օգտագործմանը, մենք կենտրոնանալու ենք կանաչ և օրգանական գյուղատնտեսության զարգացման ուղղությամբ: Նախորդ տարի մենք խոսել ենք ԳՁՕ-ների, սննդամթերքում քիմիկատների, հակաբիոտիկների, հորմոնների առկայության մասին, օրգանական գյուղատնտեսությունը կարծես դրա լուծումը տալիս է: Այս տարի կշարունակենք օրգանական գյուղատնտեսության զարգացման ծրագիրը»,- ասաց նա:
Փոխնախարարը հավելեց, որ բանակցում են ԵՄ և Ավստրիայի զարգացման գործակալությունների հետ, որպեսզի 2019 թ. ընդլայնեն աշխատանքները կայուն գյուղատնտեսության զարգացման, մասնավորապես՝ կանաչ գյուղատնտեսության զարգացման ուղղություններով:
Նա տեղեկացրեց, որ 2019 թ.-ից օրգանական գյուղատնտեսության ծրագիրն ընդլայնվելու է, կոչվելու է կանաչ գյուղատնտեսություն. այն նախատեսում է նաև գյուղմիջոցների ավելի արդյունավետ օգտագործում, որը կնվազեցնի դրանց վատ ազդեցությունը միջավայրի վրա:
«Մենք կենտրոնանում ենք այն նպատակի վրա, որը երկու ուղղություն է նախատեսում՝ պարենային ապահովվածության՝ պարենի առկայության և մատչելիության: Առկայության մասով մեզ հաջողվել է վերջին 5 տարիների ընթացքում ավելացնել արտադրությունը գյուղոլորտում, մասնավորապես՝ մինչև 2016 թ.»,- ասաց նա:
Փոխնախարարը նշեց՝ երբ խոսվում է պարենի առկայությունից, պարտադիր չէ, որ դա ինքնաբավության մակարդակից բխի, ճկուն արտաքին քաղաքականությունը ևս կարող է բերել պարենային ապահովվածության: Նա տեղեկացրեց, որ ԵՏՄ շրջանակներում իրենք նաև աշխատում են երրորդ երկրների հետ, որպեսզի կարողանան ազատ առևտրի համաձայնագրերի միջոցով պարենն ավելի մատչելի գներով բերել Հայաստան:
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում