Հույս ունենք, որ թանկացումների դեմ երթը լուրջ քաղաքական հետևանքներ կունենա/ Փաշինյան
Այս շաբաթվա գլխավոր քաղաքական իրադարձությունը թանկացումների դեմ «Ելքի» հունվարի19-ի երթն է: Այսօր ԱԺ-ում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։
«Հույս ունենք, որ այդ երթը լուրջ քաղաքական հետևանքներ կունենա։ Դա մեծապես կախված է ՀՀ քաղաքացիների մասնակցության մակարդակից, որովհետև ըստ էության հանրապետական մեծամասնությունը որդեգրում է դիրքորշում, որ ՀՀ քաղաքացիները ըմբռնումով են վերաբերում թանկցումներին և դրանով քարտ բլանշ են տվել իշխանություններին այդ բոլոր պրոցեսներն իրականացնելու և անհրաժեշտ քայլեր չձեռնակելու համար», - նշեց նա։
Պատգամավորի խոսքով, թանկացումները հետևանք են Հարկային նոր օրենսգրքի ուժի մեջ մտնելու: Հետևապես թանկացումների նոր ալիքը կանխելու տարբերակը Հարկային օրենսգրքում փոփոխություններ իրականացնելն է և հարկերը նախկին մակարդակի վրա թողնելը:
«Մենք կարող էինք ուղղակի Հարկային օրենսգրքի նախագիծ դնել շրջանառության մեջ, բայց դուք տեսաք, որ այսօր առավոտյան Հարկային օրենսգրքի երկու նախագծեր խորհրդարանական մեծամասնությունը մերժեց օրակարգում ընդգրկել, հետևաբար դրա լուծումը հնարավոր է ճնշում ապահովելով և մենք հրավիրում ենք հանրությանը դա անել», - նշեց Փաշինյանը։
Պատգամավորը նշեց՝ իրենք ուզում են ցույց ըալ, որ հանրությունը թչ միայն խնդիր ունի թանկացումների հետ, այլև դրանց կասեցումը պետք է ձևակերպի որպես պահանջ: «Հասկանալի է, որ ոչ ոք գոհ չէ թանակցումներից: Բայց տներում արտահայտված պասիվ դժգոհությունը լծակ չէ, որ ՀՀԿ մեծամասնությանը ստիպենք գնալ զիջումների:
Դիտարկմանը, թե արդյո՞ք երթը կարող է սցենար փոխել և, եթե դրան շատ մարդ միանա, կարո՞ղ են արդյոք քաղաքական պահանջներ դրվել՝ օրինակ իշխանափոխության՝ Փաշինյանը նշեց, որ այսօր «Ելքը» գործում է իրեն տրված մանադատի շրջանակներում։
«Եթե հանրությունն իր դիրքորոշումը հստակ ցուցադրի թանկացումների հարցում, պահանջի թանկացումների կասեցում, բայց մեծամասնությունը համառի իրականացնել այդ փոփոխոաւթյաւնները, քաղաքական օրակարգը կարող է փոխվել: Ես չեմ ուզում մեր կողմից ասվածն անհամեստ հնչի, բայց այո, «Ելքն» այն քաղաքական ուժն է, որն ունի և մանդատ, և բարոյական ու քաղաքան իրավունք ժողովրդին առաջանորդելու, բայց այն դեպքում, եթե ժողովուրդը դա ցանկանա», - ասաց նա։
Պատգամավորը նաև հավելեց, որ եթե տասնյակ հազարավոր մարդիկ միանան իրենց կոչին, ապա ԱԺ-ն չի կարող անտեսել պահանջը։
«Եթե տասնյակ հազարավոր քաղաքացիներ կարտահայտվեն այդ պահանջի օգտին, մենք այս ժողովրդի հետ կգանք ԱԺ և պարտավորութուն կստանձնենք, որ հարկային օրենսգրքում արվեն փոփոխություններ, որոնցով թանկցումները կկասեցվեն։ Կարող եմ երաշխավորել, որ այդ դեպքում փոփոխություններ Հարկային օրենսգրքում տեղի կունենան, այլապես այդպիսի պահանջն արհամարհելը կբերի քաղաքական իրավիճակի փոփոխության», - նշեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Կարծում եմ՝ թանկացումների դեմ բողոքի ցույցերը շարունակական բնույթ կկրեն․ Գևորգ Գորգիսյան
- Սերժ Սարգսյան. Պետք է մտածենք, թե ինչպես պետք է մեղմենք թանկացման հետևանքները
- «Ելք»-ը միակ ուժն է, որը փորձում է «նստել կառավարության շնչին». Թևան Պողոսյան
- «Ելք»-ը որևէ ուժի անձնապես չի հրավիրել մասնակցելու թանկացումների դեմ երթին. Անի Սամսոնյան
- «Ելք»-ը բողոքի ակցիա կիրականացնի ընդդեմ թանկացումների. ՀԺ