Կառավարությունը նորից պահմտոցի խաղալու վարքագիծ հիշեցնող մարտավարությամբ հանդես եկավ. Գ. Պետրոսյան
ԱԺ հայտարարությունների ժամին «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հայտնեց, որ իր հայտարարությունը վերաբերում է վերջին օրերին քննարկվող ամենաարդիական թեմաներից մեկին ՝ աջ ղեկով մեքենաների ներկրման արգելքին։
«Որպես իրավաբան, տարակարծություն ունեմ, թե ինչպես կարող է իրավական ակտը ուժի մեջ մտնել ապրիլի 15-ին, բայց ուժի մեջ չմտած իրավական ակտով սահմանված արգելքը կիրառվել ապրիլի 1-ից։ Իմ գլխավոր մտահոգությունն էլ, որ ամիսներ առաջ ԱԺ դահլիճում քաղաքական մեծամասնության կողմից հավանության արժանացած կառավարության ծրագրի հարկային և մաքսային վարչարարության մասին որոշման անտեսումը:
Առանձին անդրադարձ կա՝ կարևոր հանրային նշանակության հարցերի ընդունումից առաջ իրականացնել հանրային իրազեկում, բայց, ցավոք, կառավարությունը նորից պահմտոցի խաղալու վարքագիծ հիշեցնող մարտավարությամբ հանդես եկավ, մինչև վերջին պահը հանրությունից թաքցրեց դա, ապա սղղացնելով՝ նորից անցկացրեց այդ որոշումը»,-ասաց պատգամավորը։
Պատգամավորի խոսքով՝ զավեշտալին այն է, որ այդ որոշումը բացատրում են նրանով, թե այդ ավտոմեքենաների շահագործումը վտանգավոր է, սպառնում է քաղաքացիների կյանքի և առողջության համար:
«Հարգելի կառավարություն, եթե այդպես է, ուրեմն պետք է ընդհանրապես արգելել աջ ղեկով մեքենաների շահագործումը։ Ենդարենք, որ օրերից մի օր ասպիրինը կամ անալգինը վտանգավոր է մարդու առողջության համար, արգելեն հաջորդ ամսվա մեկից դրա ներկրում, բայց ասեն ժողովրդի են մասը, որն այդ դեղերն առել է, թող օգտագործի։ Ես ողջամիտ հիմքեր ունեմ, կասկածելու, որ այս որոշումը ոչ թե ազգաբնակչության կյանքը ապահովագրելու նպատակ է հետապնդում, այլ որոշ խմբի կամ անձանց շահերի համար է»,- եզրափակեց Գևորգ Պետրոսյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Աջ ղեկ» նախաձեռնության անդամը բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետին
- «Աջ ղեկ» նախաձեռնությունը քննարկում է հետագա քայլերը
- Կառավարությունն ընդունեց աջ ղեկով մեքենաների ներմուծումն արգելող որոշումը
- «Աջ ղեկ» նախաձեռնությունը հարցեր է ուղղում Կառավարությանը