Հերմինե Նաղդալյանը ԵԽԽՎ պատվիրակությունից հեռացել է Արփինե Հովհաննիսյանի ջանքերով. «Իրատես»
«Իրատես»-ը, «Ասում են» խորագրի ներքո, գրում է. «Հերմինե Նաղդալյանին հայաստանյան ԵԽԽՎ պատվիրակությունից հանելու «լրջագույն ջատագովը» եղել է ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը: «Լիչնիյ նեպրիյազնը» երկու տիկնանց միջև վաղուցվա պատմություն ունի. հիշենք՝ Արփինեն «ջարդել-փշրել» էր նախկին ԱԺ փոխխոսնակ տիկին Հերմինեի աշխատասենյակի պատ-դուռ-լուսամուտները՝ դրանք թարմացրել, վերանորոգել, գեղեցկացրել էր, սակայն Հ. Նաղդալյանի ներկայությունը ԵԽԽՎ կազմում անվերջ «դիսկոմֆորտ» էր պատճառել նրան:
Արփինե Հովհաննիսյանը իշխանության վերին օղակներին տեղեկացրել է, որ վերջինս «խանգարում է Բրյուսելում իրենց աշխատանքներին», իսկ իշխանության «ներքին խավին» ասել էր՝ «պետք է ազատվել նրանից», հավելմամբ՝ «ես ինչ որոշում եմ՝ անում եմ»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին