Մխիթարյանը կտեղափոխվի «Արսենալ». Տիբո Վեզիրյան
«Գործարքն ավարտված է: Մխիթարյանը կտեղափոխվի «Արսենալ», իսկ Ալեքսիս Սանչեսը՝ «Մանչեսթեր Յունայթեդ»: Մանչեսթերյան ակումբը որոշակի լրացուցիչ գումար կվճարի լոնդոնցիներին»,- իր թվիթերյան էջում գրել է ֆրանսահայ մարզական լրագրող Տիբո Վեզիյանը։
Այսպիսով՝ Լոնդոնի «Արսենալն» ու «Մանչեսթեր Յունայթեդը» համաձայնության են հասել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ու «Արսենալի» հարձակվող Ալեքսիսի Սանչեսի տրանսֆերի հարցում:
Ավելի վաղ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան հայտնել էր, որ «Մանչեսթր Յունայթեդ» անգլիական ակումբը չի կարողանա գնել Ալեքսիսի Սանչեսին, եթե Հենրիխ Մխիթարյանը չցանական տեղափոխվել «Արսենալ»:
«Մխիթարյանի պայմանագրի ավարտին դեռ 2.5 տարի կա: Նա դեռ վերջնական որոշում չի կայացրել: Սանչեսը Մխիթարյանի գործարքի մի մասն է կազմում»,-մասնավորապես ասել էր ֆուտբոլիստի գործակալը:
Հարակից հրապարակումներ`
- Գործակալ. Սանչեսի տեղափոխումը կախված է Մխիթարյանի որոշումից
- Ռուբեն Հայրապետյանը չի ցանկանում մտնել Մխիթարյանի ու Մոուրինյոյի աշխատանքային պրոցեսի մեջ
- Մոուրինյոն ներողություն է խնդրել Մխիթարյանից
- Լուչանո Սպալետտին՝ Մխիթարյանին թիմում ներառելու մասին