«Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը շարունակական կլինի
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի տարածաշրջանային տնօրենի տեղակալ Կարլո Սկարամելլային, քաղաքականության և ծրագրերի վարչության ղեկավար Դեվիդ Ռիկեմբախին, հայաստանյան գրասենյակի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ջանկարլո Ստոպպոնիին և ծրագրերի բաժնի ղեկավար Գերդ Բուտային: Այս մասին հայտնում են ԿԳՆ մամուլի ծառայությունից։
Ողջունելով հյուրերին՚ նախարարը բարձր է գնահատել Պարենի համաշխարհային ծրագրի հետ համագործակցությունը, մասնավորապես, «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակում:
Լևոն Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել ՊՀԾ-ին՝ տարիներ շարունակ ՀՀ դպրոցներին տրամադրվող աջակցության համար: Կարևորելով կատարված համատեղ աշխատանքը՝ ԿԳ նախարարն ընդգծել է, որ «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրն ունի ոչ միայն սոցիալական կարևորություն, այլ նաև կրթադաստիարակչական լուրջ բաղադրիչ:
Լևոն Մկրտչյանը կարևորել է Պարենի համաշխարհային ծրագրի հարուստ փորձի տեղայնացումը Հայաստանում, ինչպես նաև պատրաստակամություն հայտնել մեր երկրի արդյունավետ փորձը փոխանցել ծրագրով հետաքրքրված այլ երկրների: Նախարարը հույս է հայտնել, որ ՊՀԾ-ի հետ համագործակցությունը կլինի շարունակական՚ մեկ անգամ ևս ընդգծելով ծրագրի աշխատանքի բարձր չափանիշները:
Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչները, իրենց հերթին կարևորելով ՀՀ կառավարության հետ համագործակցությունը, ընդգծել են, որ ակնկալում են երկարատև և բեղմնավոր համագործակցություն: Այս համատեքստում կողմերն անդրադարձել են 2019-23 թթ. Պարենի համաշխարհային ծրագրի և ՀՀ կառավարության միջև համաձայնեցված ռազմավարական ծրագրի ընդունման անհրաժեշտությանը, ինչպես նաև կարևորել ծրագրի հետևողական շարունակականությունը՚ մինչև ՀՀ բոլոր մարզերում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի փոխանցումը ՀՀ կառավարությանը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Պարենի համաշխարհային ծրագրի, ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև համագործակցության զարգացմանը:
Հարակից հրապարակումներ`
- Դպրոցական սնունդ. Ոչ թե բուլկի, խաչապուրի, այլ յոգուրտ, բանան ու խնձոր
- Լևոն Մկրտչյան. Չի բացառվում, որ «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակում ընդգրկվեն Երևանի դպրոցները
- «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը կշարունակվի
- ԿԳՆ. «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը լուրջ ներդրումների կարիք ունի
- Կստեղծվի «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամ
- «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրից օգտվում է 61 հազար երեխա
- Մայրաքաղաքում կներդրվի «Դպրոցական սնունդ» ծրագիրը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները