2017թ. հունվար-նոյեմբերին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 4.9%-ով
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2017 թվականի հունվար-նոյեմբերին Հայաստանում արտադրվել 6 937.4 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, ինչը 2016թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 4.9%-ով։
Ըստ ԱՎԾ-ի՝ հունվար-նոյեմբերին ՋԷԿ-երի արտադրության ծավալն աճել է 11.5%-ով և կազմել 2 488.0 մլն կՎտ ժամ, իսկ հողմային էլեկտրակայանների արտադրությունը կազմել է 1.7մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա՝ նախորդ տարվա ցուցանիշը գերազանցելով 13.3%-ով:
2017թ-ի 11 ամիսներին Հայաստանի ատոմային էլեկտրական կայանն (ՀԱԷԿ) արտադրել է 2 347.9 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, ինչը 2016թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6.4%-ով:
Ինչ վերաբերում է ՀԷԿ-երին, ապա արտադրության ծավալներն այստեղ նվազել են 3.5%-ով՝ կազմելով՝ 2 099.7 մլն կՎտ ժամ։
Նշենք նաև, որ արևային էլեկտրակայանների արտադրության ծավալները հունվար-նոյեմբերին կազմել են 0.1 մլն կՎտ ժամ։