Վրաստանում հարձակման ենթարկված հայ գործարարը դուրս է գրվել հիվանդանոցից
Վրաստանի Օզուրգեթի քաղաքում ավազակային հարձակման հետևանքով տուժած ՀՀ քաղաքացի Արթուր Սուքիասյանը դուրս է գրվել հիվանդանոցից և այժմ գտնվում է տանը։ Այս մասին Panorama.am-ին հայտնեցին Վրաստանում ՀՀ դեսպանությունից:
«Տուժածն իրեն լավ է զգում։ Վրաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապ է պահպանում իրավապահ մարմինների հետ»,-տեղեկացնում են դիվանագիտական ներկայացուցչությունից:
Հիշեցնենք, որ հունվարի 13–ին Վրաստանում դիմակավորված երկու տղամարդ հարձակվել են 31-ամյա գործարարի վրա, նրա գլխին բութ գործիքով հարվածներ են հասցրել, գողացել նրա մոտ եղած 12 հազար դոլարի չափ գումարը: Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ, նա Գուրիայի շրջանում նա մի քանի խանութ ունի:
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանում հարձակման ենթարկված հայ գործարարն իրեն լավ է զգում
- Վրաստանում հարձակվել են հայ գործարարի վրա
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա