Իսկ ինչ պարտադիր է, որ մեր և Գագիկ Ծառուկյանի կարծիքները համընկնեն. Շարմազանով
Այո, կան անփոխարինելի գործիչներ: Անփոխարինելի են այն գործիչները, որոնք, եթե չլինեն, համապատասխան ոլորտը շատ բան կկորցներ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայաստանյան քաղաքական դաշտի ամենաազդեցիկ գործիչն է: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությանը, որ իր համար անփոխարինելի մարդիկ գոյություն չունեն:
«Մենք ապրում ենք ժողովրդավարական երկրում, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի իր կարծիքն արտահայտել: Իսկ ինչ պարտադիր է, որ մեր և Գագիկ Ծառուկյանի կարծիքները համընկնեն: Կարևորը, որ կարծիքը լինի կոռեկտության սահմաններում: Պարոն Ծառուկյանին ոչ հակադրվելու ցանկություն ունեմ, ոչ էլ կարծում եմ՝ իմաստ կա: մարդն իր կարծիքն է արտահայտել, ինչի իրավունքն ունի»,- ասաց նա:
Հարցին՝ հնարավո՞ր է, որ ի հաշիվ «Ծառուկյան» դաշինքի հետ գործակցության՝ կոալիցիան ընդլայնվի, Շարմազանովը բերեց Օտտո ֆոն Բիսմարկի այն խոսքերը, որ քաղաքականությունը հնարավորի արվեստ է:
«Որևէ բան քաղաքականության մեջ տեսականորեն չի կարելի բացառել, բայց ՀՀԿ-ն մինչ այս պահը նման հարց չի քննարկել: Նախագահի թեկնածուի վերաբերյալ քննարկումներ ևս չեն ծավալվել: Մենք սկսել ենք նախաքննարկման փուլը, քննարկումները կսկսենք հինգշաբթի՝ գործադիր նիստի ժամանակ: Օրենքով սահմանված ժամկետներում մենք կներկայացնենք մեր թեկնածուին:
Շատ ավելի համոզիչ կլինի, որպեսզի նախագահի թեկնածուն ունենա քաղաքական մեծ աջակցություն: Կարծում ենք՝ ՀՀԿ-ն հանրավորություն ունի հանրությանը և քաղաքական ուժերին ներկայացնելու մի թեկնածուի, որի շուրջ կարող է լինել դրական համաձայնություն»,- նշեց Էդուարդ Շարմազանովը:
Հանրապետական կուսակցության խոսնակը միաժամանակ տեղեկացրեց, որ իրենք նախագահի հավանական թեկնածուների աննուններ դեռևս չեն քննարկել, սակայն պետք է համոզված լինել, որ իշխող ուժը կներկայացնի ասելիք և անելիք ունեցող կարող թեկնածուի:
Հարակից հրապարակումներ`
- Եթե «Ծառուկյան» դաշինքը չսատարի, առաջին փուլում նախագահի ընտրությունը կավարտվի. «Ելք»-ի պատգամավոր
- Ինձ համար անփոխարինելի մարդ գոյություն չունի. Գագիկ Ծառուկյան
- ՀՀ նախագահի ընտրությունը տեղի կունենա մարտի 2-ին. Վահրամ Բաղդասարյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին