Եթե «Ծառուկյան» դաշինքը չսատարի, առաջին փուլում նախագահի ընտրությունը կավարտվի. «Ելք»-ի պատգամավոր
«Ծառուկյան» դաշինքի գործն է՝ նախագահի ընտրություններում ում սատարել: Ում ուզում են, նրան էլ սատարում են: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
«Մենք ունենք նախագահի թեկնածու, առաջարկել ենք առաջադրել: Եթե «Ծառուկյան» դաշինքի պատգամավորները միանան, դեռևս ժամանակ կա, մենք կունենանք նախագահի այլընտրանքային թեկնածու: Եթե դա տեղի չունենա, ապա առաջին փուլում նախագահի ընտրությունը կավարտվի: Առաջարկում ենք. միանում են, միանում են, չեն միանում՝ գնահատականը վերջին հաշվով տալիս է քաղաքացին»,- ասա ց նա:
Մարուքյանի խոսքով, եթե «Ծառուկյան» դաշինքը նախագահի թեկնածու առաջադրեր, չի բացառվում, որ իրենք քննարկեին այդ փատը և հանգեին այն մտքին, որ վերջինս ավելի մեծ շանսեր ունի:
Իսկ անսպասելի՞ էր Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությունը, որ դաշինքը կարող է սատարել նախագահի ՀՀԿ-ական թեկնծուին, հարցին Մարուքյանը պատասխանեց՝ անսպասելի չէր, ավելին՝ ամեն ինչ շատ պարզ էր:
Ինչ վերաբերում է «Ելք»-ի՝ նախագահի ՀՀԿ թեկնածուին սատարելու հնարավորությանը, Էդմոն Մարուքյանը շեշտեց՝ այս պահին իրենք ունեն իրենց թեկնածուն, ՀՀԿ-ի թեկնածուին սատարելու հարց չի քննարկվել:
«Քանի դեռ չենք քննարկել, ես այս հարցին չեմ կարող պատասխանել: Մենք ունենք թեկնածու: Երբ չունենանք, չկարողանանք առաջադրել, կքննարկենք ուրիշ թեկնածուների հարցը»,- ասաց նա:
Անդրադառնալով ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությանը, որ խորհրդարանական որևէ ուժ սեպտեմբերին չի միացել Հարկային օրենսգրքի շուրջ իրենց քննարկումներին՝ Էդմոն Մարուքյանն ընդգծեց՝ իրենք կողմ են քվեարկել Հարկային օրենսգրքի փոփոխություններին միտված բոլոր փոփոխություններին:
Հարակից հրապարակումներ`
- Գագիկ Ծառուկյանը նախագահի ՀՀԿ-ական թեկնածուին սատարելու մասին
- Նախագահի ընդդիմադիր թեկնածու չառաջադրելը կանաչ լույս է ՀՀԿ-ի թեկնածուի համար. Փաշինյան
- ՀՀ նախագահի ընտրությունը տեղի կունենա մարտի 2-ին. Վահրամ Բաղդասարյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին