Վիգեն Սարգսյանի պաշտոնանկության մասին լուրերը սուտ են. «Փաստ»
«Փաստ»-ի փոխանցմամբ՝ օրերս նախագահ Սերժ Սարգսյանը Պաշտպանության նախարարությունում խորհրդակցության մասնակցելուց հետո զինվորականների հետ միասին մասնակցել է ճաշին ու նստած է եղել նախարար Վիգեն Սարգսյանի ու Գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի հարևանությամբ։
Թերթի տեղեկացմամբ՝ «Ամբողջ այդ ընթացքում նախագահը զրուցել է Վիգեն Սարգսյանի հետ, իսկ Մովսես Հակոբյանի հետ բառ անգամ չի փոխանակել: Զինվորականները սրանից հետևություն են արել, որ այսօր-վաղը Մովսեսին գործից կհանեն: Իսկ նրան գեներալ-գնդապետի կոչում տալը համարում են «թոշակի ուղարկելու արարողություն»: Սերժ Սարգսյանը ոչ բարձրաձայն, բայց լսելի ասել է, թե խոսակցությունները, ըստ որոնց Վիգեն Սարգսյանին տեղափոխելու են այլ ոլորտ, սուտ են: Նա ասել է, որ Վիգեն Սարգսյանը շարունակելու է պաշտոնավարել նաև ապրիլից հետո»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները