ԵԱՏՄ մաքսատուրքերի փոփոխությունն էական ազդեցություն չի ունենա լայն սպառման ապրանքների գնի վրա. Շաբոյան
2018 թվականին Հայաստանի համար ԵԱՏՄ միասնական մաքսատուրքերի փոփոխությունն էական ազդեցություն չի կարող ունենալ մի շարք լայն սպառման ապրանքների գնի վրա: Այս մասին այսօր լրագրողների հետո հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:
«Խոսքը ընդհանուր առմամբ սոցիալական նշանակության 4-5 ապրանքի մասին է՝ կարագ, հավի միս, ձեթ, ձուկ և կաթնամթերք, որոնց մասով, նախ մեր երկիրը բավականին զարգացած տեղական արտադրություն ունի, ինչի հաշվին հիմնականում պահանջարկը բավարարվում է, և, ապա, այդ ապրանքների հիմնական մասը ներկրվում է հենց ԵԱՏՄ-ից և ոչ երրորդ երկրներից»,- նշեց նա:
Արտակ Շաբոյանը նշեց, որ Հայաստանում որոշ ապրանքատեսակներ էժանացել են։ Մասնավորապես, շաքարավազի գինը նվազել է 13.3 տոկսով. 1 կգ շաքարավազի գինը 392 դրամից դարձել է 339 դրամ:
«Մենք հետևում ենք և պարտադրում ենք բոլոր խոշոր տնտեսվարողներին, որ նրանց գնային քաղաքականությունը համահունչ լինի միջազգային շուկայում գների փոփոխություններին»,-ասաց ՏՄՊՊՀ նախագահը՝ հավելելով, որ միջազգային շուկայում էլ նվազել է շաքարավազի գինը։
Ըստ նրա՝ շաքարավազի գների նվազման վրա ազդեցություն է ունեցել նաև մրցակցության խորացումը. այս պահի դրությամբ շաքարավազ ներկրում է 56 տնտեսվարող. «Ճիշտ է նրանք շաքարավազ ներկրում են սեփական արտադրության մեջ օգտագործելու նպատակով, բայց դա նշանակում է, որ այս ոլորտում մուտքի խոչընդոտներ չկան»:
Արտակ Շաբոյանը հայտնեց նաև, որ 2017թ-ին նվազել է հավի մսի, ձեթի, ոսպի, ոլոռի, ալյուրի, հնդկաձավարի, կաթնամթերքի գները:
Հարակից հրապարակումներ`
- Երկու-երեք ամիսների ընթացքում Հայաստանում կարագի գինը կնվազի. Արտակ Շաբոյան
- Դիզելային վառելիքի, բենզինի և սեղմված գազի գնաճը պայմանավորված է հարկային փոփոխություններով. Շաբոյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան