Անկախ նրանից՝ ում եք ձայն տվել խորհրդարանական ընտրություններին, կոչ ենք անում մասնակցել թանկացումների դեմ երթին. Արարատ Միրզոյան
«Հարկային օրենսգրքի վերջին փոփոխություններից հետո մեր երկրում համատարած թանկացումներ են, վստահաբար դուք արդեն հասցրել եք զգալ այդ թանկացումները, ձեր և ձեր ընտանեկան բյուջեների վրա»,- խորհրդարանում հայտարարությունների ժամին ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը։
Պատգամավորի խոսքով՝ ակցիզային հարկի բարձրացումից հետո աճեցին վառելիքի գները, ինչն էլ, ըստ նրա, ակնհայտորեն հանգեցնելու է նորանոր թանկացումների:
««Ելքը» խոսել է ժամանակին այդ մասին։ Անկախ նրանից՝ ում եք ձայն տվել խորհրդարանական ընտրություններին, կոչ ենք անում մասնակցել թանկացումների դեմ երթին, բողոքել ոչ թե ֆեյսբուքում, տանը բազմոցին նստած և շրջապատում, այլ փողոցում, այլ մասնակցել Ելքի հունվարի 19-ին հրավիրած երթին Կինոմոսկվայի հրապարակում»,-ասաց Միրզոյանը: