Դեսպան Արմեն Սարգսյանը Հայաստանի նախագահի հավանական թեկնածուներից է. «Ժամանակ»
ՀՀԿ վերնախավի ներկայացուցիչները պնդում են, որ նախագահի հավանական թեկնածուների այն անունները, որոնք այս պահին գտնվում են շրջանառության մեջ՝ իրական չեն, իսկ այն մարդը, ով իսկապես կարող է Սերժ Սարգսյանի և ՀՀ վերնախավի կողմից առաջադրվել նախագահի թեկնածու՝ անակնկալ, է լինելու հանրության համար։
Ըստ «Ժամանակ»-ի՝ իշխանությանը մոտ կանգնած աղբյուրի՝ այդպիսին կարող է լինել Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը։
Սարգսյանը բավարարում է նախագահին ներկայացվող պահանջները, քանի որ չորս տարուց ավելի է՝ 2013թ-ից Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանն է»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին