Գագիկ Ծառուկյանը նախագահի ՀՀԿ-ական թեկնածուին սատարելու մասին
Եթե «Ելք»-ը և «Ծառուկյան» դաշինքը միասին վերցրած, չեն կազմում այն ցուցանիշը, որ կարողանանք հաղթել, ինչո՞ւ պետք է մասնակցենք նախագահական ընտրություններին: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու իր ղեկավարած քաղաքական ուժը նախագահի միասնական թեկնածու առաջադրելու հարցում չաջակցեց «Ելք»-ին:
Լրագրողները Ծառուկյանից հետաքրքրվեցին՝ հնարավոր է, որ դաշինքը սատարի նախագահի ՀՀԿ-ական թեկնածուին:
«Ամեն ինչ հնարավոր է: Այսօր մենք չգիտենք՝ թեկնածուն ով է: Եթե այսօր մեր ժողովուրդը լիարժեք իրավունք է տվել Հանրապետական կուսակցությանը՝ որոշելու, ներկայացնելու և ընտրելու առանց մեզ և առանց «Ելք»-ի, ինչի՞ մասին է խոսքը» ,- ասաց նա:
Իսկ հնարավո՞ր է, որ ԲՀԿ-ն հայտնվի կոալիցիայում, հետաքրքրվեցին լրագրողները: Գագիկ Ծառուկյանն ասաց, որ «եթե»-ներով հարցերի չի պատասխանում, այնուհետ ավելացրեց, որ նման հարց իրենք չեն քննարկել:
Հաջորդ հարցին՝ անձամբ ինքն ունի նախագահի նախընտրելի թեկնածու, ԲՀԿ ղեկավարը կոնկրետ պատասխան չհնչեցրեց, կրկնեց նախորդ միտքը:
Հարակից հրապարակումներ`
- Նախագահի ընդդիմադիր թեկնածու չառաջադրելը կանաչ լույս է ՀՀԿ-ի թեկնածուի համար. Փաշինյան
- ՀՀ նախագահի ընտրությունը տեղի կունենա մարտի 2-ին. Վահրամ Բաղդասարյան
- ՀՅԴ-ն նախագահի թեկնածու առաջադրելու հարցով քննարկում չի անցկացրել. Աղվան Վարդանյան
- «Ծառուկյան» խմբակցությունը չի քննարկել Արտակ Զեյնալյանին նախագահի թեկնածու առաջադրելու «Ելք»-ի առաջարկը. «Ժամանակ»
- «Ելք»-ը որոշել է ՀՀ նախագահի թեկնածու առաջադրել Արտակ Զեյնալյանին