Հայաստանը կստորագրի Ստամբուլի կոնվենցիան
Հայաստանը պատրաստվում է ստորագրել Եվրոպայի խորհրդի «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին կոնվենցիան», որը հայտնի է նաև որպես Ստամբուլի կոնվենցիա։
Եվրոպայի խորհրդի Կանանց նկատմամբ բռնության բաժնի ղեկավար Բրիջիթ Օ’Լուղլանն այսօր Ստրասբուրգում լրագրողների հետ հանդիպմանը նշել է, որ Հայաստանը հայտնել է, որ Ստամբուլի կոնվենցիան ստորագրելու է հունվարի 18-ին, ինչը նշանակում է, որ ԵԽ գրեթե բոլոր անդամ երկրներն արդեն ստորագրած կլինեն Կոնվենցիան։
Ստամբուլի կոնվենցիան ուժի մեջ է մտել 2014թ․-ին և այժմ արդեն վավերացվել է ԵԽ 28 անդամների կողմից, ստորագրվել է ևս 16 անդամ երկրի կողմից։ Ինչպես նշեց Օ’Լուղլանը, կոնվենցիան ստորագրել է նաև Եվրոպական միությունն ու այժմ աշխատանքներ են տարվում այն վավերացնելու ուղղությամբ, ինչը շատ կարևոր է, քանի որ այն ԵԽ առաջին կոնվենցիան է, որին ԵՄ-ն կողմ է դարձել։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան