Միքայել Միքայելյան. Հպարտ եմ, որ պետք է Հայաստանը ներկայացնեմ օլիմպիական խաղերում
Միքայել Միքայելյանը դահուկավազքի Հայաստանի բաց առաջնությունում չեմպիոն է դարձել բոլոր մրցաձևերում: 18-ամյա մարզիկը մի փոքր լարված ու հուզված էր՝ ձմեռային օլիմպիական խաղերից առաջ նա վաստակել է իր վերջին վարկանիշային միավորները:
ՀԱԿՕ-ի փոխանցմամբ՝ Միքայելը Փհենչհան-2018-ում Հայաստանի ամենահավանական թեկածուն է: Նրա եղբայրը՝ Հայաստանի առաջատար դահուկավազորդ Սերգեյ Միքայելյանն օլիմպիական խաղերը բաց կթողնի վնասվածքի պատճառով.
«Հիանալի տրամադրություն ունեմ և բավականին մոտիվացված եմ: Հպարտ եմ, որ պետք է Հայաստանը ներկայացնեմ օլիմպիական խաղերում:
Մինչև Փհենչհան-2018-ը կմասնակցեմ աշխարհի երիտասարդական առաջնությանը: Նախ և առաջ պատրաստվում եմ այնտեղ լավ ելույթ ունենալ: Յուրաքանչյուր մրցաշարում էլ լարվածություն լինում է: Այս մրցաշրջանում բավականին մեծ փորձ եմ կուտակել, մեկնարկից մեկնարկ լարվածությունը թուլանում է»,- լրագրողների հետ զրույցում ասել է Միքայել Միքայելյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան