«Մեկ ազգ, մեկ բանակը» պլակատ չէ. Շուշան Պետրոսյան
««Մեկ ազգ, մեկ բանակը» պլակատ չէ, կենսակերպ է, Արցախն էլ Հայաստան է ու վերջ»,- Ազգային ժողովում հայտարարությունների ժամին հայտարարեց Հանրապետական խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանը։
Պատգամավորը շեշտեց՝ Հայաստան-Արցախը մի զինավան է ու բոլորս այստեղ զինվոր ենք. «Մենք՝ հայերս, ու բոլորս՝ եզդիները, քրդերը, ասորիները, մալականները, որ Հայաստանում են ապրում, բոլորս զինվոր ենք, մենք ապրել ենք այստեղ, միշտ ենք ապրել, Հայքը փոքրացել է, բայց կա, մենք կանք ու նույն տեղում ենք Արարատը վկա։ Սիրու՞մ ես երկիրդ, ուզու՞մ ես երկիրդ ոտքի կանգնի, քո ամբիցիաներից ավե՞լ, դրանից շատ ես սիրում երկիրդ, քո հարմարավետությունից, ապահովությունից ավե՞լ, ուրեմն մի գոռա, այդպես չեն սիրում, հատկապես, որ չի բացառվում, որ մի քանի օրից էլ երկրիդ հանդեպ սիրուդ խոստովանության գոռոցն ուրիշ բևեռից լսվի»։
Նրա խոսքով՝ աղմկոտ սերը թիթեռի կյանք ունի, ու հայն ու Հայքն իր ակունքով, արմատներով ու իմաստնությամբ անհաղորդ են նման սիրուն։
«Երկիրդ սիրելը հայելու առջև մենակ գոնե ինքդ քեզ հետ ազնիվ լինելու նման է, նայիր աչքերիդ, տես սիրտդ, ապրածդ քննիր ու սկսիր քեզնից»,- հավելեց Շուշան Պետրոսյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան