Պերմի դպրոցում վիրավորված աշակերտներից մեկը հայ է
Պերմի դպրոցի վրա հարձակման հետևանքով տարբեր վնասվածքներ ստացած երեխաներից մեկը հայ է՝ 4-րդ դասարանում սովորող Մենուլա Աբրոյանը: Գրում են ռուսական աղբյուրները:
Հիշեցնենք, որ դանակով զինված հարձակման հետևանքով տուժել է 15 մարդ՝ հարձակվող երկու տղաները, ուսուցչուհին, 12 աշակերտներ:
Առավել ծանր է ուսուցչուհու վիճակը, ով փորձել է իրենով պաշտպանել աշակերտներին: Նա վնասվածքներ է ստացել նաև պարանոցի շրջանում:
«Լայֆ. ռու»-ի փոխանցմամբ, վիրահատությունից հետո նա գիտակցության է եկել, սակայն դեռ խոսել չի կարողանում: Վիճակը գնահատվում է կայուն ծանր: