
Մի քանի երթուղային տաքսիների վարորդներ գործադուլ են հայտարարել
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում այսօր մի քանի երթուղիներ սպասարկող միկրոավտոբուսների վարորդներ գործադուլ են հայտարարել՝ փակելով Րաֆֆու փողոցի մի մասը:
Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ տեղյակ է ակցիայի մասին, առայժմ պահանջների մասին չգիտի:
«Այս պահին ես այնտեղ եմ շտապում՝ ծանոթանալու իրավիճակին: Ավելի ուշ կարող եմ մանրամասներ հայտնել»,-ասաց քաղաքապետարանի ներկայացուցիչը:
Լուսանկարը՝ Արթուր Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից: