Շախմատ. Արման Փաշիկյանը մոտեցել է Ռոբերտ Հովհաննիսյանին
Շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնության չորրորդ տուրում Ռոբերտ Հովհաննիսյանը ոչ-ոքի խաղալով կորցրել է առաջին միավորները: Արման Փաշիկյանն իր պարտիան հաղթանակով է ավարտել և այժմ զիջում է առաջատարին կես միավորով, գրում է ՀԱՕԿ-ը:
Չորրորդ տուրի արդյունքները. Կարեն Գրիգորյան-Արման Փաշիկյան՝ 0:1, Տիգրան Պետրոսյան-Հայկ Մարտիրոսյան, Հովհաննես Գաբուզյան-Մանուել Պետրոսյան, Զավեն Անդրիասյան-Ռոբերտ Հովհաննիսյան, Տիգրան Հարությունյան-Շանթ Սարգսյան՝ ոչ-ոքի, Սամվել Տեր-Սահակյանն ազատ էր:
Մրցաշարային աղյուսակ. Հովհաննիսյան՝ 3.5 միավոր, Փաշիկյան՝ 3, Հարությունյան, Սարգսյան, Մ. Պետրոսյան՝ 2-ական, Գաբուզյան, Տ. Պետրոսյան, Մարտիրոսյան՝ 1.5-ական, Անդրիասյան, Տեր-Սահակյան, Գրիգորյան՝ 1-ական:
Այսօր հինգերորդ տուրում կխաղան. Սարգսյան-Գրիգորյան, Հովհաննիսյան-Հարությունյան, Մ. Պետրոսյան-Անդրիասյան, Մարտիրոսյան-Գաբուզյան, Տեր-Սահակյան-Տ. Պետրոսյան, Փաշիկյանն ազատ է:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան