Թուրքիան պատրաստվում է սիրիացի քրդերին հարվածել օդից
Թուրքիան նախատեսում է զանգվածային ավիահարվածներ սկսել սիրիացի քրդերի դեմ, ովքեր կենտրոնացել են Սիրիայի հյուսիսում գտնվող Աֆրին քաղաքում։ Այս մասին հայտնում է «Լենտա.ռու»-ն՝ վկայակոչելով Haberturk-ին։
Ինչպես հայտնում է պարբերականը, 2017 թվականին թուրքական իշխանությունները երեք անգամ պատրաստվել են սիրիական այդ քաղաքում գործողություն իրականացնել, սակայն անընդհատ հետաձգել են։
Haberturk-ի տվյալներով, Անկարան ռմբակոծման համար արդեն իսկ 149 թիրախ է նախանշել, այդ թվում՝ տրանսպորտային միջոցներ, ռազմական տեխնիկա և ստացիոնար օբյեկտներ։
Գործողության առաջին փուլը կարող է ձգվել մինչև վեց օր, օդուժի հետ գործի կդրվի հրետանին։ Քրդերը նախատեսում են պատասխանել Թուրքիայի հարվածներին։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին