Վարորդները պահանջում են կամ գազը էժանացնել, կամ ուղևորավարձը թանկացնել
Մի քանի երթուղիներ սպասարկող ընկերությունների վարորդներ պահանջում են կամ գազը էժանացնել, կամ էլ ուղևորավարձը թանկացնել: Գործադուլ հայտարարած վարորդները նշում են, որ գազի թանկացման հետևանքով իրենց ծախսերը ավելացել են ամսական մոտ 45 հազար դրամով, ինչի հետևանքով չեն կարողանում հոգալ իրենց ընտանիքների կարիքները:
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ Անդրանիկի արձանի հարևանությամբ հավաքված վարորդներն այս պահին վճռական են շարունակելու բողոքի գործողությունը: Քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի՝ գիծ դուրս գալու ու խնդիրը քննարկելու համար ժամանակ տալու հորդորներն անպատասխան մնացին:
«Հունվարի 1-ից գազը թանկացել է: Դա օրական 1500-2000 դրամ է կազմում, ամսական՝ 45 հազար դրամ: Ես էդ գումարով պետք է ընտանիքիս կարիքները հոգամ, կոմունալները վճարեմ: Օրական 15-16 հազար դրամ պլան ենք մուծում, հիմնարկի վրա էլ հարկեր են դրված, պլանը ո՞նց իջեցնի: Չհաշված խաչմերուկի վրա կանգնում 100 դրամ ես վերցնում, տուգանք է գալիս: Բոլոր վարորդներս, որ ըստեղ ենք, պարտքեր ենք կուտակել: Անհնար է, չենք տեղավորվում էդ գումարի մեջ»,-նշում են վարորդները:
Նրանց՝ ուղևորավարձը բարձրացնելու պահանջին ի պատասխան հաշմանդամություն ունեցող մի կին բարկացավ. «Ես հաշմանդամ կին եմ, ոնց կարող եմ 200 դրամ վճարել, հաշմանդամության թուղթը ցույց ենք տալիս, ոչ էլ անցնում է»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին