Ներկայումս գնաճի զսպմանն ուղղված քայլերն արդեն ուշացած են. տնտեսագետ
«2018 թվականի բյուջեն թանկացումների բյուջե է, քանի որ նախատեսվում է 100 մլրդ-ով ավելացնել եկամուտները և դա անել ակցիզային հարկը բարձրացնելով»,- այս մասին այսօր կայացած ասուլիսում ասաց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ բոլորն էլ գիտեն, որ ակցիզային հարկի դրույքաչափի ավելացումը բերում է գների բարձրացման, ուստի պատահական չէր հունվարի 1-ից մի շարք ապրանքների բարձրացումը:
Ըստ տնտեսագետի՝ սեղմած գազի համար ակցիզային հարկը 1 խմ-ի համար հունվարի 1-ից դարձել է 25 դրամ, իսկ դա նշանակում է, որ 2018-ին դա հավելյալ 35 մլրդ եկամուտ է բերելու. «Բենզինի հարկի բարձրացման դեպքում՝ 1.93 մլրդ, ծխախոտի դեպքում՝ 5.41 մլրդ և այլն: Բոլոր հարկատեսակների վերաբերյալ նման փաստաթղթեր են եղել, և պատգամավորները տեղյակ են եղել: Իրական պատկերը հայտնի էր դեռևս այն ժամանակ և ես որևէ լուրջ քննադատություն չտեսա»,- ասաց տնտեսագետը:
Վահագն Խաչատրյանը նշեց, որ թանկացումների դեմ պետք էր պայքարել դեռևս բյուջեի քննարկման ժամանակ, ուստի ներկայումս գնաճի զսպմանն ուղղված քայլերն արդեն ուշացած են:
Տնտեսագետը կարծում է, որ եթե այս տեմպերը շարունակվեն, ապա, օրինակ, բենզինի շուկայում առաջիկա երեք ամիսներին գնանկում չի լինելու։
ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանն էլ նշեց, որ ժամանակին «Ելք» խմբակցությունը 2018 թ-ի պետական բյուջեն անվանել է սոցիալական ճգնաժամի բյուջե: Ըստ նրա՝ բյուջեի քննարկման ժամանակ «Ելք»-ի անդամները բոլոր հարցերը բարձրացրել են, փորձել են Հարկային օրենսգրքում փոփոխությունների առաջարկ ներկայացնել, որը կկանխեր այս թանկացումները:
«Մեզ մնում է փողոցային պայքարը: Մենք քաղաքականություն ենք մտել քաղաքացիների շահերը պաշտպանելու համար և հիմա դրանով ենք զբաղված, օգտագործելու ենք բոլոր թույլատրելի մեխանիզմները: Իսկ նրանք, որոնք ասում են, որ փողոցային պայքարը, երթերը երբևէ չեն կարող լուծում լինել, այդ մարդիկ երևի ՀՀ-ից չեն, քանի որ վերջին տարիներին բոլոր սոցիալական խնդիրները Հայաստանում լուծվել են հենց նման պայքարի շնորհիվ »,- ասաց պատգամավորը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Դիզելային վառելիքի, բենզինի և սեղմված գազի գնաճը պայմանավորված է հարկային փոփոխություններով. Շաբոյան
- Հույս ունենք, որ թանկացումների դեմ երթը լուրջ քաղաքական հետևանքներ կունենա/ Փաշինյան
- Սեղմած գազի թանկացումն ամենամեծ ազդեցությունն է ունենալու սպառողական զամբյուղի վրա. տնտեսագետ
- Կարծում եմ՝ թանկացումների դեմ բողոքի ցույցերը շարունակական բնույթ կկրեն․ Գևորգ Գորգիսյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին