Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ
Ազգային ժողովն այսօր միաձայն ընդունեց «Ահաբեկչության դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը։
85 կողմ, 7 դեմ ձայների հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։
Քվեարկության դրվեց նաև պատգամավորներ Հրայր Թովմասյանի և Կարեն Ավագյանի հեղինակած ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը։
Վարման կարգով Նաիրա Զոհրաբյանը նշեց. «Քանի որ առաջին ընթերցման ժամանակ մենք որոշակի վերապահումներ ունեինք և մեր առաջարկությունները ներկայացրել էինք, որոնք ընդունվել են, «Ծառուկյան» խմբակցությունը կողմ է քվեարկում երկրորդ ընթերցմանը»։ Նախագիծն ընդունվեց միաձայն։
86 կողմ, 7 դեմ ձայների հարաբերակցությամբ խորհրդարանն ընդունեց նաև «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:
«Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ընդունվեց առաջին ընթերցմամբ։ Կողմ քվեարկեց 93 պատգամավոր։
Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց նաև Սահմանադրական դատարանի մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որին կողմ քվեարկեց 87, դեմ 7 պատգամավոր։
Հարակից հրապարակումներ`
- Վիճակախաղի մասնակցելու 18 տարեկանի շեմը պետք է դարձնել 21. Ֆարմանյան
- «Ելք»-ն առաջարկում է սահմանափակել և խստացնել անձանց մուտքը խաղատներ
- Տեղյակ չեմ ինչ մութ փոխհարաբերությունների մասին եք ասում. փոխնախարար
- «Դրա մասին բարձրաձայնելն այս ամբիոնից տեղին չէ». փոխնախարարը՝ պատգամավորին
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան