Անձնական կյանքին կոպիտ միջամտող օրենքը չի կարող գաղտագողի ճանապարհով անցկացվել. Զեյնալյան
57 կողմ, 31 ձայների հարաբերակցությամբ Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը։
Քվերակությունից հետո «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանն ասաց, որ այս օրենքը բերվել է արտակարգ ռեժիմով և պատգամավորները որևէ բացատրություն չեն լսել, չեն հասկացել, թե ինչն է պատճառն այս օրենքը հրատապ ճանաչելու։
«Այսօր առավոտյան է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել, եզարկացություն տրվել, և պատգամավորներն ըստ էության անհաղորդ են սրան, մեզ համար նորություն էր սա, չի կարելի այսպես անել, խորհրդարանական կառավարման, ժողովրդավարական երկրում անձնական կյանքին, իրավունքին, այսպիսի կոպիտ միջամտող օրենքը չի կարող այսպիսի գաղտագողի ճանապարհով անցկացվել։ Պետք էր գլխադասային հանձնաժողով նշանակել Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը և օրինագիծը բերել սովորական ռեժիմով»։
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն արձագանքեց, որ դեկտեմբերի 11-ից օրենքի նախագիծը դրված է շրջանառության և այն հրատապ չի մտել։
«Քննարկում ենք պլանային կարգով»,- նշեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Ժպտացեք...ձեզ նկարահանում են թաքնված տեսախցիկով. Նիկոլ Փաշինյան
- Ոստիկանների տեսախցիկները մարդու մտքի ազատ արտահայտման հետ կապ չունեն. փոխոստիկանապետ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան