ՀՀ-ում Բուլղարիայի դեսպան․ Տպավորված եմ հասարակության մեջ ՀՀ-ԵՄ համաձայնագրից սպասվող բարձր ակնկալիքներով
«Բուլղարիայի դեսպանությունը Հայաստանում լրացուցիչ հնարավորություն է ներկայացնելու Եվրամիության խորհրդում Բուլղարիայի նախագահությունը Հայաստանում ու մեր ներդրումն ունենալու Հայաստանի ու ԵՄ-ի համատեղ առաջնահերթությունների իրականացման գործում՝ նպաստելով ՀՀ - ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացմանը»,-այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանում Բուլղարիայի դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովան, որը նվիրված էր Եվրամիության խորհրդում Բուլղարիայի նախագահության առաջնահերթությունների ու նպատակների իրականացմանը։
Նշվեց, որ արդեն իսկ քայլեր են ձեռնարկվում Հայաստանի հաստատությունների կողմից համաձայնագրի կետերն իրականացնելու ուղղությամբ։
«Ես շատ տպավորված եմ, թե ինչպիսի բարձր ակնկալիքներ կան հասարակության մեջ այդ համաձայնագրից, թե ինչպիսի դրական դեբատներ են ընթանում ՀՀ խորհրդարանում ձեռք բերված համաձայնագրի շուրջ, որն արտահայտել են խորհրդարանի բոլոր քաղաքական խմբերը»,-ասաց դեսպան Ցոցորկովան։
Նշենք, որ Բուլղարիան ԵՄ խորհրդի նախագահությունն առաջին անգամ ստանձնեց 2018թ․-ի հունվարի 1-ին։ ԵՄ անդամ երկրները նախագահում են ԵՄ խորհրդում ռոտացիոն կարգով ու 6 ամիս ժամկետով։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան