Հերմինե Նաղդալյան. Ես ձեր անհանգստությունն ուզում եմ փարատել
Հանրապետական խմբակցության անդամ Հերմինե Նաղդալյանն ԱԺ-ում լրագրողներին հավատացրեց՝ վիրավորված չէ իրեն ԵԽԽՎ պատվիրակության կազմից դուրս թողնելու որոշումից:
«Ես միջանցքում հարցազրույց տալու նախասիրություն չունեմ, բայց այս հարցին կպատասխանեմ: Այս խորհրդարանի ստարտի ժամանակ պայմանավորվածություն է եղել խորհրդարանի ղեկավարության ու Հայաստանի Հանրապետության նախագահի հետ»,-ասաց Նաղդալյանը:
Նրան ասել են, որ նոր պատվիրակություն է, կան նոր մարդիկ, անհրաժեշտ է, որ փորձառուները մի քիչ ավելի երկար աշխատեն:
«Սա նախատեսված է նաև ԵԽԽՎ կանոնակարգով: Եթե ձեզանից որևէ մեկը գիտի դրա մասին, ծանոթ է այն ավանդույթներին, որ կան Եվրոպայի խորհրդում, կամ ասենք գիտեն, որ Եվրոպայի խորհուրդը Բրյուսելում չէ, այլ Ստրասբուրգում է, ուրմեն կիմանան, որ գոյություն ունի կարգ, երբ երկրում նոր խորհրդարան է ձևավորվում, իրավունք կա, որ հին պատվիրակությունը կամ դրա կազմից որոշ մարդիկ կարող են շարունակել իրենց աշխատանքը»,-պատասխանեց նա:
Նաղդալյանի խոսքով, այդ ընթացքում կապեր են փոխանցում պատվիրակության նոր անդամներին, զեկույցներն են ավարտին հասցնում:
«Ես ձեր անհանգստությունն ուզում եմ փարատել: Պայմանավորվածությունն այնպես է եղել, որ վեց ամսվա չափ ես մնալու եմ պատվիրակության կազմում, շարունակելու եմ աշխատել: Ինչպես գիտեք ես նշանակվել եմ ԵԱՀԿ պատվիրակության ղեկավար»,-ասաց նա:
Անդրադառանալով լուրերին, որ իր ու Արփինե Հովհանիսյանի միջև հակասություններ կան, Նաղդալյանն ասաց՝ հնարովի բաների մասին խոսելու նախասիրություն չունի, որևէ մեկի հետ հակասություններ չունի, անձնական ու այլ տիպի հարաբերություններն աշխատանքային դաշտ չի բերում:
«Կարծում եմ, որ մեզանից յուրաքանչյուրին պետք է գնահատեն մեր կատարած աշխատանքի որակով»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Հերմինե Նաղդալյանը ԵԽԽՎ պատվիրակությունից հեռացել է Արփինե Հովհաննիսյանի ջանքերով. «Իրատես»
- Քննարկվում է ԵԽԽՎ պատվիրակության կազմում Հերմինե Նաղդալյանին Կարինե Աճեմյանով փոխարինելու հարցը
- Հերմինե Նաղդալյանի անվան շուրջ նոր աղմկահարույց պատմություն է հասունանում. «Ժողովուրդ»
- Հերմինե Նաղդալյանը սկսել է վերադարձնել քաղաքացիների բնակարանները. «Ժամանակ»
- Հերմինե Նաղդալյանը հետևողականորեն դուրս է մղվում բոլոր պաշտոններից. «Ժամանակ»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան