Վլադիմիր Պուտինի փոխարեն նախընտրական բանավեճերին կմասնակցեն վստահված անձինք
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի մասնակցի նախընտրական բանավեճերին: Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, Պուտինի փոխարեն բանավեճերին կմասնակցեն նրա վստահված անձինք: Վստահված անձանց հիմնական գործառույթը իրենց թեկնածուի օգտին քարոզարշավ իրականացնելն է:
Իր վստահված անձանց հետ հանդիպման ժամանակ Վլադիմիր Պուտինը կներկայացնի նախընտրական քարոզարշավի ժամանակ նրանց առջև դրված խնդիրները:
Քանի որ ինքը՝ Պուտինը, բանավեճերին չի մասնակցի, նա իր վստահված անձանց կխնդրի մասնակցել այդ բանավեճերին: Ներկայում Պուտինն ունի 259 վստահված անձ, օրենքը թույլ է տալիս ունենալ մինչև 600 վստահված անձ: