Կարտոֆիլի գները թռել են, ի՞նչ ուտեն աղքատները. Փաշինյան
«Իշխանության որոշ ներկայացուցիչներ, խոսելով թանկացումների մասին, «ինովացիոն» լուծումներ էին առաջարկել»,- կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ-ում ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։
«Նրանք ասացին, որ աղքատները հիմնականում կարտոֆիլ են ուտում, և գնաճը նրանց բարեկեցության վրա չի ազդի: Հիմա ԱՎԾ-ն հրապարակել է գնաճի տվյալները, և պարզվել է, որ այդ հայտնի հայտարարությունից հետո շուկայում կարտոֆիլի գները թռել են։ Այս պարագայում ի՞նչ ուտեն աղքատները»,- հարցրեց Փաշինյանը և պատասխանի չորս տարբերակ առաջարկեց՝ խառը կանաչի, սխտոր, կանաչ սոխ և տաքդեղ։
Պատգամավորի հարցին պատասխանեց փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը՝ շնորհակալություն հայտնելով ԱՎԾ տվյալները հրապարակելու և ժողովրդայնացնելու համար. «Կարծում եմ՝ մեր ազգաբնակչությունը կընտրի այդ ապրանքների տեսականուց առավել մեծ կալորիականությամբ հարուստ այն ապրանքների ցանկը, որը կհամապատասխանի իր բյուջեին: Եթե նրանք չկարողանան դա անել, Ձեր կողմից տրամադրված հաշվարկները նրանց համար հիմք կհանդիսանան խնդիրը վերջացնելու։ Կարծում եմ՝ Ձեր հարցը հռետորական էր և մոտավորապես նույն տրամաբանությամբ պատասխանեցի»:
Փաշինյանն արձագանքեց, որ հարցն ամենևին էլ հռետորական չէր. «Որ ասում եք 2.6 տոկոս, ես պատկերավոր ցույց տվեցի, թե ինչպես է ԱՎԾ-ն 48 տոկոսը մանիպուլյացիաներով դարձրել 2.6 տոկոս»:
Փոխվարչապետը հույս հայտնեց, որ շուտով լսումների ժամանակ ԱՎԾ-ից մանրամասն կներկայացնեն ապրանքների հաշվման մոթոդաբանությունը, ինքը ներկայացրեց դրա եղանակը:
«Վստահեցնում եմ, որ նույն մեթոդաբանությունն օգտագործվում է աշխարհի շատ երկրներում, և այդ տեսակետից մենք ունենք լավագույն վիճակագրությունը»,-եզրափակեց Վաչե Գաբրիելյանը։
Հարակից հրապարակումներ`
- Որոշ մարդիկ հանապազօրյա հացի խնդիրը լուծելու համար վարկեր են վերցնում. Իվետա Տոնոյան
- Չի ուզում բենզին օգտագործի, թող գազ օգտագործի. վարչապետ
- Դուք ասում եք՝ գնաճը սարսափելի է, ես ասում եմ՝ սարսափելի չէ. ՀՀ վարչապետ
- Իմիջիայլոց, լավ էլ կարտոֆիլ ուտում եմ, դուք ձեզ տեսեք. Խոսրով Հարությունյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին