
Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընթացքում երկրպագուների համար հավելյալ ավիաչվերթներ կսահմանվեն
«Ռուսաստան 2018» կազմակերպչական հանձնաժողովի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Սորոկինը չի բացառում, որ հավելյալ ավիաչվերթների կգործարկվեն Ֆուտբոլի Աշխարհի առաջնության ժամանակ երկրպագուների հարմարավետության համար:
Euromag-ի հաղորդմամբ՝ նա ընդգծել է, որ եթե ինչ-որ մի թիմի երկրպագելու համար քիչ թվով մարդիկ ժամանեն, ապա իմաստ չի լինի հավելյալ չվերթներ սահմանել նրանց համար. նրանք կկարողանան օգտվել երկաթուղային ծառայությունից: Սակայն հնարավոր է, որ հավելյալ չվերթների գործարկումն իսկապես անհրաժեշտ լինի:
Աղբյուրը հիշեցնում է, որ հանդիպումներին ներկա գտնվելու համար նախ պետք է «երկրպագուի անձնագիր» ձևակերպել, որն իրենից ներկայացնում է հանդիսատեսի անհատականացված քարտ, որը երկրպագուների նույնականացման մի մասն է կազմում:
ԱԱ 2018-ի շրջանակներում ֆուտբոլային հանդիպումները կանցկացվեն հունիսի 14-ից հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածում ՌԴ մի շարք քաղաքներում՝ Մոսկվայում, Պետերբուրգում, Կալինինգրադում, Սամարայում, Եկատերինբուրգում, Վոլգոգրադում, Դոնի Ռոստովում, Կազանում, Նիժնի Նովգորոդում, Սոչիում և Սարանսկում:
Հարակից հրապարակումներ`
- Վարք նախարարությունների-6. Կամ՝ ասք վարչապետաց
- Վարք նախարարությունների-5. Կամ՝ Ֆրանկենշտեյնի «ոգին» է շրջում Հայաստանում
- «Կարո՞ղ է գառանտիյնի կտրոն էլ ուզեք», կամ՝ Վարք նախարարությունների- 4
- Վարք նախարարությունների -3
- Վարք նախարարությունների -2
- Վարք նախարարությունների – 1
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին