Թանկացումների դեմ բողոքի հարցում փողոցը մեծ ազդեցություն պետք է ունենա. Արայիկ Հարությունյան
«Ելք»-ը դեռ անցած տարվա աշնանից է խոսել թանկացումների մասին: Այդ օրակարգը նոր առաջ չի քաշվում: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Երևանի ավագանու «Ելք» անդամ Արայիկ Հարությունյանը:
«Ցավում եմ, որ մեր հասարակությունը նախկինում արված զգուշացումներին ականջալուր չի եղել: Ներկա թանկացումները պայմանավորված են Հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններով: Այդ փոփոխությունները պետք է չեղարկել: Գոնե այս հարցում փողոցը մեծ ազդեցություն պետք է ունենա, և հասարակության արձագանքից է կախված՝ որքան հեռու կգնա այդ գործընթացը»,- նշեց բանախոսը:
Արայիկ Հարությունյանի խոսքով, իրենց նպատակը հստակ է՝ հանրությանը դուրս բերել փողոց և այդ ներուժն օգտագործել Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու համար:
«Մենք ստեղծել ենք դրա բոլոր նախադրյալները: «Ելքին մեղադրել հարմարվողականության մեջ, ազնիվ չէ: Ի տարբերություն քաղաքական որոշ ուժերի՝ դաշինքն այսօր ընդդիմադիր գործունեություն է ծավալում ինչպես ԱԺ-ում, Երևանի ավագանիում, այնպես էլ արդեն փողոցում: Մենք ստացել ենք 122 հազար ձայն, ԱԺ-ում ունենք 9 մանդատ, սակայն այդ մարմնում սպառել ենք բոլոր միջոցները և իրավիճակը փոխելու համար մնացել է փողոց դուրս գալու տարբերակը: Մենք հիմա դա ենք անում»,- ասաց ավագանու անդամը:
Հարակից հրապարակումներ`
- Անկախ նրանից՝ ում եք ձայն տվել խորհրդարանական ընտրություններին, կոչ ենք անում մասնակցել թանկացումների դեմ երթին. Արարատ Միրզոյան
- Գագիկ Ծառուկյանը պարզաբանել է՝ ինչու չի միանա թանկացումների դեմ «Ելքի» ցույցին
- Հույս ունենք, որ թանկացումների դեմ երթը լուրջ քաղաքական հետևանքներ կունենա/ Փաշինյան
- Կարծում եմ՝ թանկացումների դեմ բողոքի ցույցերը շարունակական բնույթ կկրեն․ Գևորգ Գորգիսյան
- «Ելք»-ը որևէ ուժի անձնապես չի հրավիրել մասնակցելու թանկացումների դեմ երթին. Անի Սամսոնյան
- «Ելք»-ը բողոքի ակցիա կիրականացնի ընդդեմ թանկացումների. ՀԺ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին