Երկրում նախագահի թեկնածուները շատ չեն. Դավիթ Հարությունյան
ՀՀ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հերքում է մամուլի այն տեղեկությունները, որ ՀՀԿ ԳՄ վերջին նիստում իր և ՀՀԿ անդամների միջև խոսակցություն է ծավալվել, և որ ԱԺ-ում իր ելույթի համար կուսակիցներն իրենից հաշվետվություն են պահանջել: Այս մասին նա ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ։
Խոսքը, հիշեցնենք, «Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի սահմանադրական լինել-չլինելու իրարամերժ տեսակետների մասին է, որոնք հայտնել էին ինքը՝ Դավիթ Հարությունյանը և ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը։
«Իմ ելույթը հրապարակային է եղել, այն կարող են բոլորը դիտել: Ինձանից որևէ մեկը չէր կարող հաշվետվություն ուզել, որովհետև ակնհայտ էր, թե իմ խոսքն ինչին է վերաբերում: Ես խոսում էի այն մասին, որ դահլիճում ընդդիմադիր մեր գործընկերների հնչեցրած քննադատությունը վերաբերում էր այլ օրենքի, ոչ թե նրան, որը քննարկվում էր այդ պահին»,- նշեց նախարարը։
Անդրադառնալով ապագա նախագահի թեկնածուի թեմային՝ Դավիթ Հարությունյանը հրաժարվեց անուններ տալ։
«Լինելով քաղաքական թիմի անդամ՝ ձեռնպահ կմնամ հրապարակային ներկայացնել այն թեկնածուներին, որոնց ունեմ իմ մտքում: Քննարկումից հետո ձեզ կտեղեկացնեմ, եթե իմ թեկնածուներն ընդունելի լինեն»,- շեշտեց գործադիրի ներկայացուցիչը՝ միաժամանակ հավելելով, որ իր համոզմամբ, երկրում նախագահի թեկնածուները շատ չեն։
Ինչ վերաբերում է իր հետագա պաշտոնավարմանը` Արդարադատության նախարարը նշեց, որ որևէ երաշխիք որևէ մեկը չունի:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ նախագահի ընտրությունը տեղի կունենա մարտի 2-ին. Վահրամ Բաղդասարյան
- Դավիթ Հարությունյանը զուտ իր կարծիքն է հայտնել. Գևորգ Կոստանյան
- Ես շատ ջերմ ու ընկերական հարաբերություններ ունեմ Դավիթ Հարությունյանի հետ. Հրայր Թովմասյան
- Ցավում եմ, որ նման վրիպումներ տեղի են ունում այս դահլիճում. Դավիթ Հարությունյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին